Բյուջեի 90%-ից ավելի կատարողական ունենք, որը բացառիկ ցուցանիշ է. Գալջյան

1 Min Read

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, թե մայրաքաղաքի բյուջեի կատարողականի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել:

«90%-ից ավելի կատարողական ունենք, որը բացառիկ ցուցանիշ է վերջին տարիների հետ համեմատ, այդ թվում՝ սկսած 2018թ.-ից»,- ասել է նա:

Նա նաև անդրադարձել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ավագանու նիստին մասնակցել չթույլատրելուն:

«Առաջնորդությունը, քաղաքականությունը հեռատեսություն է ենթադրում: Երբ հասցնում են քաղաքապետի կարգավիճակին, բայց դու այնքան անհեռատես ես լինում, որ քեզ հեռացնում են: Այնքան անհեռատես ես լինում, որ մի անգամ էլ ես փորձում դառնալ քաղաքապետ, բայց չես հավաքում բավարար ձայներ: Այնքան անհեռատես ես լինում, որ քաղաքապետի շենք ես հասնում, բայց չես կարողանում ներս մտնել»,- ասել է նա: 

Կիսվեք այս հոդվածով