Արգենտինայի նախկին նախագահ և ներկայիս փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները կոռուպցիայի և չարաշահումներ իրականացնելու մեղադրանքով պետությանը պետք է վճարի 1միլիարդ դոլար:
Գործով ամբաստանյալները 12-ն են։ Նրանց բոլորին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում ։
Արգենտինայի նախկին նախագահը, որը երկիրը ղեկավարել է 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբերը, մեղադրվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար հատկացված բյուջետային միջոցների յուրացման մեջ:
Ըստ Դատախազ Դիեգո Լուսիանիի` խոսքը երկրի պատմության մեջ խոշորագույն կոռուպցիայի մասին է:
Ի դեպ, սա Կիրշների դեմ առաջին մեղադրանքը չէ։ 2013 թվականից նրա դեմ հարուցվել են կաշառակերության, փողերի լվացման և արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ գործեր։ Բայց նրանցից ոչ մեկի դեպքում նախկին նախագահն ազատազրկման չի դատապարտվել։
Դատավճիռը կկայանա մի քանի ամսից, եթե իհարկե Կիրշները չբողոքարկի։
Ինչևէ, դատախազը պահանջել է նաև ցմահ արգելել Քրիստինա Կիրշներին պետական պաշտոններ զբաղեցնել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում