Հիմնվելով պետական մարմինների պաշտոնական հայտարարությունների և ԶԼՄ-ների վիճակագրության վրա, աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 600 միլիոնը, գրում է ТАСС-ը։
Հրատարակությունը նշում է, որ ներկայումս անհնար է որոշել կորոնավիրուսից ապաքինվածների ճշգրիտ թիվը, քանի որ երկրները պահպանում են վարակի դեպքերի վիճակագրություն, այլ ոչ թե բուժված հիվանդների թիվը, որոնցից ոմանք 2-րդ անգամ են վարակվել COVID-19-ով, մի մասը՝ անգամ 3-րդ և 4-րդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, ելույթ ունենալով կազմակերպության Աֆրիկայի տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստում, կոչ արեց ԱՀԿ անդամ բոլոր երկրներին պատվաստել բոլոր բուժաշխատողներին և 60 տարեկանից բարձր մարդկանց:
Իսկ մինչ այդ, մի քանի ընկերություններ արդեն հայտարարել են քովիդի դեմ նորացված և ավելի արդյունավետ դեղամիջոցի հաստատման հայտի մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում