Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է: Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ այս տարի կհիմնանորոգվի ստորգետնյա անցումը, աստիճանահարթակն ու երթևեկելի հատվածը։
Քաղաքապետարանը նախագիծն սկսել է 2023-ին՝ երկու փուլով: Կամրջի շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 502 միլիոն դրամ է։
Նորոգման ընթացքում կամրջի երթևեկությունն ամբողջությամբ, թե մասամբ կսահմանափակվի, մասնագետները դեռ քննարկում են։
Նշենք, որ 1956 թվականի շահագործումից հետո սա երրորդ նորոգումն է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում