Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում գազի գինը ֆիքսվել է հինգ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարի 1-ին։ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, բայց 5 տարի է՝ Հայաստանի Հանրապետությունում գազի գինը կայուն է, և շատ մեծ շանսեր կան, որ առնվազն 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան։ Եթե գազը կայուն 3000 դոլար դառնա, դժվար Հայաստանի համար 160 դոլարը հնարավոր լինի պահպանել։ Բայց մենք տեսանք, երբ գազը Եվրոպայում և միջազգային շուկաներում 2000-3000 դոլար արժեր, Հայաստանում պահպանվում էր 165 դոլար գինը, և մեր աշխատանքն ուղղված է դրան, որ ամեն հնարավորություն օգտագործենք, որ գազի գինը պահպանվի կամ նվազի, եթե նման ազդակներ լինեն աշխարհում»,-նշել է փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում