2022 թվականի հունիսի արդյունքներով Ռուսաստանը նավթ արդյունահանող երկրների շարքում երկրորդ տեղն է զբաղեցրել արտադրվող հումքի ծավալով։ Այս մասին տեղեկությունն իր կայքում հրապարակել է Ռոսստատի մամուլի ծառայությունը։
Առաջին տեղը զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Երրորդ տեղում Սաուդյան Արաբիան է։
Ռուսաստանը հունիսին ավելացրել է արդյունահանումը մինչև 10,667 մլն բարել/օր, մինչդեռ Սաուդյան Արաբիան արդյունահանել է 10,646 մլն բարել/օր, իսկ ԱՄՆ-ը՝ 12,04 մլն բարել/օր։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին վեց ամսում Ռուսաստանում արդյունահանվել է 263,3 միլիոն տոննա նավթ, ինչը 3,3 %-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Օգոստոսի 24-ին Bloomberg-ը, հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներին, գրել էր, որ Վաշինգտոնը վաճառքի է ուղարկել օրական ավելի քան 11 միլիոն բարել նավթ և նշվում է, որ ցուցանիշը ռեկորդային է եղել 1991 թվականից ի վեր։
Մինչ այդ, նույն օրը Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել էր, որ Ռուսաստանը Իրանի հետ պայմանավորվել է Իսլամական Հանրապետությունում նավթի ու գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում