Հիմնանորոգվում է Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածը։
Մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ Այն ներառում է Աշխատակ քաղաքի Երևանյան և Արամ Մանուկյան փողոցները‚ ինչպես նաև իջատեղեր։
Այժմ նշված հատվածում կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը‚ քանդվում է ճանապարհային պատվածքը‚ այնուհետև տեղադրվելու է 10սմ հաստությամբ ավազակոպիճ‚ 20սմ խճավազային հիմք‚ խոշորահատիկ ասֆալտբետոնե և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։
Արամ Մանուկյան փողոցի վրա այժմ կառուցվում է մոտ 390 գծամետր երկարությամբ հենապատ‚ ճանապարհն այս հատվածում լայնացվում է։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։