Հուշարձան-շենքերի սեփականատերերին տույժերի ենթարկելու հնարավորություն ունենք. քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան–շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք. հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

ԿԳՄՍ նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել սեփականատերերին՝ տեղեկացնելով իրավիճակի մասին, սակայն միայն մեկն է արձագանքել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով, նշել է, որ առնվազն իրենց կողմից ոչ բավարար ջանք է ներդրվում այս ուղղությամբ:

«Մենք ավագանու որոշմամբ ունենք նոր հնարավորություններ՝ սեփականատերերին որոշակի տույժերի ենթարկելու։ Առաջարկում եմ այս շաբաթ քննարկում ունենանք, որ այդ մեխանիզմը սկսենք աշխատացնել։ Այդ լիազորությունը մեզ տրված է»,- ասել է նա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով