Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդեում՝ Օրեշկովի անվան այգում, բացվել է արվեստի նոր օբյեկտ։ Սա ռուսական ռուբլուն նվիրված հուշարձան է, այս մասին գրում է Газета.Ru-ն։
Քանդակը հայտնվել է այգում, որպեսզի ուշադրություն հրավիրի «1 ռուբլի անտառին» ակցիայի վրա։ Հուշարձանի վրա կա QR կոդ՝ պարբերական վճարումների համար։
Նվիրատվությունը կկազմի օրական 1 ռուբլի կամ ամսական 30 ռուբլի: Բայց գանձումը տեղի կունենա ամիսը մեկ անգամ։ Հավաքված ողջ գումարը կուղղվի անտառվերականգնմանը։
Ըստ ռուբլու տեղադրողների՝ դա Ռուսաստանի ամենամեծ մետաղադրամն է։ Քանդակի տրամագիծը 2,5 մետր է։ Նմանատիպ հուշարձան է կանգնեցվել նաեւ Տոմսկում, սակայն դրա տրամագիծն ընդամենը 2 մետր է։
Ռուբլին պատրաստված է խեժից, իսկ քաշը գերազանցում է 300 կգ-ը։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ ապագայում այդ հուշարձանը կարող է նաև վաճառվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում