Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվարկային  փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասել է Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակի տնօրենը։

Քաղաքապետն էլ  ասել է, որ ուզում են այս տարի սկսել կայարանի կառուցումը:

«Ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»,- ասել է նա:

Share This Article