Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասել է Երևանի կառուցապատման և ներդրումային գրասենյակի տնօրենը։
Քաղաքապետն էլ ասել է, որ ուզում են այս տարի սկսել կայարանի կառուցումը:
«Ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում