Ակնկալում եմ, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չենք ունենա, այլ իդեալական աղբահանություն. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 33-ական տեխնիկայով։

Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնցից մեկի ժամանակ աղբահանություն իրականացնող մեր աշխատակիցը վրաերթի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում, որի կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքապետին զեկուցվեց նաև, որ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մի քանի մեքենա այս պահին չի շահագործվում, քանի դեռ առկա չէ ապահովագրական գործակալության և համապատասխան գերատեսչության թույլտվությունը:

«Արդյունքում 3 սարքին վիճակում գտնվող մեքենաներն այս պահին պարապուրդի են մատնված»,- ասել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ ակնկալում է, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չլինեն, այլ իդեալական կատարված աղբահանություն: Քաղաքապետը հանձնարարեց նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանել, որպեսզի հասկանան՝ համայնքային միջոցներով կատարվող աղբահանությունը ի սկզբանե ճի՞շտ որոշում է եղել:

«Այդտեղ որոշակի դեբատ կա: Ծախսերն անընդհատ աճելու միտում ունեն, և կարող ենք դիտարկել մասնավոր ընկերություններին այս ծախսերն արտապատվիրակելը»,- ասել է Ավինյանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով