YouTube-ի հետ մրցակցելու համար Իլոն Մասկի X-ը կթողարկի հեռուստատեսային հավելված Amazon-ի և Samsung-ի հեռուստացույցների համար, – հայտնում է Finance.yahoo.com-ը:
Ընկերությունը նախատեսում է հավելվածը գործարկել հաջորդ շաբաթ, և նշվում է, որ այն նման է YouTube-ի հեռուստատեսային հավելվածին:
Մասկի նպատակն է խրախուսել օգտատերերին դիտել երկար տեսանյութեր ավելի մեծ էկրանով: Նպատակը X-ը գովազդատուների համար ավելի գրավիչ դարձնելն է:
Անանուն աղբյուր նշել է, որ Մասկը պատրաստվում է մրցակցել YouTube-ի հետ: Աղբյուրն ասել է նաև, որ հետագայում Մասկը ցանկանում է մրցակցել նաև Signal հավելվածի և սոցիալական մեդիա Reddit ֆորումի մի քանի այլ ծառայությունների հետ:
X-ը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter և հիմնականում հայտնի էր որպես կարճ տեքստային հաղորդագրություններ տեղադրելու ծառայություն, ձգտում է ավելի մեծ դեր խաղալ վիդեո շուկայում:
2016 թվականին Twitter-ը 10 մլն դոլար արժողությամբ գործարք կնքեց NFL-ի ավելի քան 10 խաղերի հեռարձակման համար, և գործարկեց հավելվածներ Amazon Fire TV-ի, Apple TV-ի և Xbox One-ի համար:
Սոցիալական այս մեդիահարթակը վերջերս գործարք է կնքել նաև CNN-ի նախկին հաղորդավարի հետ՝ բացառապես X-ում նոր շոուի մեկնարկի համար, իսկ Fox-ի նախկին փորձագետը հաճախ հրապարակում է երկար վիդեո բովանդակություն X-ում:
X-ի սեփականատերը նաև հորդորել է բովանդակություն ստեղծողներին, որպեսզի տեղափոխեն իրենց ամբողջ տեսաբովանդակությունը X՝ պնդելով, որ նրանք ևս եկամուտ կստանան գովազդային հոսքերից:
Նշվում է, որ 2023 թվականին ԱՄՆ-ում YouTube-ի դիտումների գրեթե կեսը հեռուստացույցներով է եղել, իսկ հունվարին պարզվել է, որ ԱՄՆ-ում YouTube-ն ամենաշատ օգտագործվող ծառայությունն է, քանի որ հեռուստատեսային դիտումներն աճել են 8.6%-ով:
Վերջերս իր բլոգում YouTube-ը հայտարարել է, որ YouTube Shorts-ի հեռուստատեսային դիտումները 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերն աճել են ավելի քան 100%-ով:
Չնայած նոր կնքվող գործարքներին ՝ X-ը դեռ չի կարողանում գրավել շուկան, քանի որ Edison Research-ի նոր զեկույցը ցույց է տվել, որ վերջին մեկ տարում պլատֆորմի օգտագործումը նվազել է 30%-ով:
X-ի բաժնետերերից մեկն էլ ասել է, որ հարթակն այժմ 71.5%-ով ավելի քիչ արժե, քան այն ժամանակ, երբ Մասկը ձեռք բերեց այն 44 մլրդ դոլարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում