ՌԴ Պերմ քաղաքի Գորկու զբոսայգում «Զվերոբոյ» և «Հեդլայներ» ռոբոտները Մարտի 8-ի առթիվ շնորհավորել են անցորդներին․ գրում է Газета.ру-ն։
Ակցիային մասնակցում էր մարդակերպ «Պրոմոբոտ» ռոբոտը, ինչպես նաև «մարտական» մեքենաները՝ «Զվերոբոյը» և «Հեդլայները», որոնք նախկինում դարձել էին «Ռոբոտների ճակատամարտ» առաջնության աստղերը։
Ռոբոտները կանգնել են այգու մուտքի մոտ՝ ծաղիկներով զամբյուղների կողքին, շնորհավորանքներով ողջունել կանանց և հրավիրել ծաղկեփունջ վերցնելու։
«Շնորհավորում եմ Մարտի 8-ի առթիվ։ Ինչպե՜ս են փայլում ձեր աչքերը: Ես տպավորված եմ, իմ ընկերը՝ նույնպես»,- այգու յուրաքանչյուր այցելուի հետ հանդիպելիս կրկնել է Պրոմոբոտը:
Ըստ ռոբոտների մասնագետների՝ իրենք որոշել են նման միջոցառում կազմակերպել կանանց ուրախացնելու, նաև «Ռոբոտների ճակատամարտ» նախագծի վրա ուշադրություն հրավիրելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում