Մենք սովոր ենք տեսնել, որ տեխնոլոգիական արդյունաբերության մեջ խոշոր խաղացողները տղամարդիկ են, բայց մի շարք կանանց հաջողվել է կոտրել երկաթյա առաստաղը և բարձրանալ վերև՝ դառնալով հզոր գործարարներ և միլիարդավոր դոլարների արժողությամբ կորպորացիաների ղեկավարներ:
Ուիթնի Վուլֆ Հերդ, Bumble ծանոթությունների հավելվածի հիմնադիր, $1,2 միլիարդ
Ուիթնի Վուլֆ Հերդը ծանոթությունների հավելվածի՝ Bumble-ի գործադիր տնօրենն է և համահիմնադիրը: Նա դարձավ self-made միլիարդատեր, երբ իր ընկերությունը հայտնվեց NASDAQ-ում:
Նա հիմնադրել է ծանոթությունների հավելվածը 2014 թվականին՝ Tinder-ից հեռանալուց հետո՝ ռուս միլիարդատեր Անդրեյ Անդրեևի օգնությամբ: Վերջինիս է պատկանում Bumble-ի 21%-ը:
Ջենի Ջասթ, PEAK6 Investment-ի համահիմնադիր, $1,5 միլիարդ
Ջեննի Ջասթը և նրա համահիմնադիրը PEAK6 Investments-ը հիմնել են 1997 թվականին՝ 1,5 միլիոն դոլարի հիմնական կապիտալով։ Այսօր այն բազմամիլիարդանոց ֆինանսական ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություն է, որի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 57%:
Շերիլ Սանդբերգ, Facebook-ի գործառնական տնօրեն, $1,9 մլրդ
Շերիլ Սանդբերգը, որի կարողությունը կազմում է 1,8 միլիարդ դոլար, ամերիկացի գործարար և բարերար է:
Նա 2008 թվականից աշխատում է որպես Facebook-ի գլխավոր գործառնական տնօրեն՝ օգնելով կտրուկ ավելացնել սոցիալական մեդիա ընկերության եկամուտը: Նա տեխնոլոգիական ոլորտի ամենահզոր կանանցից մեկն է։ Մինչ Facebook-ը, Շերիլը Google-ի գլոբալ առցանց վաճառքի և գործառնությունների փոխնախագահն էր:
Նախագահ Քլինթոնի օրոք նա աշխատել է որպես Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար, McKinsey & Company-ում կառավարման խորհրդատու և Համաշխարհային բանկի տնտեսագետ: Սանդբերգը Facebook-ի, ONE-ի և SurveyMonkey-ի տնօրենների խորհրդի անդամ է:
Թայ Լի, SHI International-ի նախագահ և գործադիր տնօրեն, 4,1 միլիարդ դոլար
Թայ Լին SHI International-ի գործադիր տնօրենն է, ՏՏ մատակարար, որն առաջարկում է ծրագրերի աջակցություն, հաշվետվություններ, կազմաձևում, ծրագրային ապահովման լիցենզավորում և տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվների կառավարման ծառայություններ: SHI International-ը, որն ունի ավելի քան 20,000 հաճախորդ, ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհի մակարդակով՝ ներառյալ Boeing-ին և AT&T-ին։
Երբ նա համահիմնեց SHI-ն 1989 թվականին, այն 1 միլիոն դոլար արժողությամբ ծրագրային ապահովման վերավաճառող էր: Այսօր այն ԱՄՆ-ի ամենամեծ փոքրամասնության/կանանց պատկանող բիզնես ձեռնարկությունն է, որի եկամուտը 2020 թվականին առաջին անգամ գերազանցեց 11 միլիարդ դոլարը:
Meg Whitman, eBay-ի նախկին գործադիր տնօրեն, $6,1 մլրդ
6,1 միլիարդ դոլար կարողությամբ Մեգ Ուիթմանը Սիլիկոնյան հովտում վետերան է։ Նա ամենից շատ հայտնի դարձավ, երբ, որպես գլխավոր տնօրեն, eBay-ի վաճառքը $5,7 միլիոնից հասցրեց մինչև 8 միլիարդ դոլարի։ Նա դուրս եկավ eBay-ից որպես միլիարդատեր:
Նա աշխատել է որպես գլխավոր գործադիր տնօրեն միլիարդավոր դոլարների արժողությամբ տարբեր տեխնոլոգիական ընկերությունների համար: Նա եղել է Hewlett-Packard-ի գործադիր տնօրենը 2011-2015 թվականներին։ Նա նաև հանդես է գալիս որպես Procter & Gamble և General Motors ընկերությունների խորհրդի անդամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում