«Թավշյա» դիվերսիֆիկացիայի ներկայիս պատկերը. Ներմուծման ծավալների ինֆոգրաֆիկա 2020-2023թթ.

2 Min Read

ՀՀ արտաքին առևտրի՝ արտահանման և ներմուծման ծավալների դիվերսիֆիկացման մասին իշխանությունը վերջերս բավականին հաճախ է խոսում: Միայն թե, դեռևս չունենալով դիվերսիֆիկացված տնտեսություն և պատշաճ պաշտպանություն, մենք արդեն իսկ սկսել ենք ապամոնտաժել հարաբերությունները աշխարհի խոշորագույն միջուկային գերտերություններից մեկի՝ Ռուսաստանի հետ։ Բացի այդ՝  շատ կարևոր է նախ հասկանալ՝ ում հետ ենք դիվերսֆիկացվում։

Փորձենք հասկանալ «թավշյա» դիվերսիֆիկացիայի ներկայիս պատկերը ներմուծման ծավալների պարագայում․

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ ներմուծումը վերջին տարիներին ենթարկվել է «լրջագույն», սակայն «թավշյա» դիվերսիֆիկացիայի։ Մասնավորապես, 2020-2023թթ. ՀՀ ներմուծման ծավալների միջինում 31,9%-ը պատկանում է Ռուսաստանին։ Վերջինիս մտերիմ դաշնակից Չինաստանի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում միջինում կազմել է 15,13%։

Նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ի և Գերմանիայի մասնաբաժինները միջինում կազմել են համապատասխանաբար 3,4% և 4,7%: Ռուսաստանի մյուս դաշնակից Իրանի մասնաբաժինը 2020-2023թթ. ՀՀ ներմուծման ծավալներում միջինում  կազմել է 6,7%։



Հաջորդ քայլով ուսումնասիրենք «թավշյա» դիվերսիֆիկացիայի ներկայիս պատկերը արտահանման ծավալների դեպքում․

Այստեղ նույնպես «ծանրագույն» աշխատանք է կատարվել։ Այսպես, 2020-2023թթ. ՀՀ արտահանման ծավալների միջինում 35,18%-ը պատկանել է Ռուսաստանին։ Բացի այդ՝ 2022 և 2023թթ. ՌԴ մասնաբաժինը կրկնապատկվել է։

Նկատվում է ԱՄԷ-ի ակտիվությունը, որի մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում 2020-2023 թթ. միջինում կազմել է 10,65%։
Չինաստանի, Նիդերլանդերի և Իրաքի մասնաբաժինները 2020-2023թթ. ՀՀ արտահանման ծավալներում միջինում կազմել են համապատասխանաբար 9,1%, 4,3% և 4,2%։ 

 

TAGGED:
Share This Article