Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդում է, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ նախագիծը լրամշակվել է և քննարկվելու է ավագանու առաջիկա նիստում։
Ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին՝
30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Նշենք, որ նախագիծն առայժմ հասանելի չէ Երևանի քաղաքապետարանի կայքում, իսկ գրառման մեջ չի նշվում, թե որքան կարժենա 1 ուղևորությունը քաղաքացիների համար առանց փաթեթի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում