Ավտոմատ փոխանցման տուփով Lada Vesta մակնիշի ավտոմեքենաների վաճառքը կսկսվի մարտի 11-ին․ գրում է ՌԻԱ Նովոստին։
«ԱվտոՎԱԶ»-ը հայտարարում է նորացված 1.8 EVO շարժիչով և ավտոմատ փոխանցման տուփով (CVT) համալրված Lada Vesta ավտոմեքենաների դիլերներին առաքելու գործընթացի մեկնարկի մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Lada Vesta-ի առաջարկվող մանրածախ գինն սկսվում է 1.588.900 ռուբլուց։
Ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ այսօր այն Ռուսաստանում ավտոմատ փոխանցման տուփով ամենամատչելի մեքենան է։
Ավտոմեքենայի արտադրությունն սկսվել է փետրվարի վերջին։ Այս շարժիչը մշակվել է հատուկ Vesta-ի համար՝ ավտոմատ փոխանցման տուփով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում