Կանաչ Հայաստան ունենալու մեծ պատասխանատվություն է ստանձնել ԱրարատԲանկը. ֆինանսական կառույցը «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 Min Read

ԱրարատԲանկը «Մեդիամաքս» լրատվական գործակալության 25-ամյակի առթիվ կազմակերպված «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է:

Առաջին անգամ անցկացվող կոնֆերանսին մասնակցում են հայաստանյան և միջազգային առաջատար ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը խնդիր է դրել իր սոցիալական պատասխանատվությամբ ապահովելու կանաչ Հայաստան։ Թե ինչպես, ինչ ժամկետներում հասնել դրան, քննարկում են ոլորտի առաջատար մասնագետները։

Կոնֆերանսի գործընկեր ԱրարատԲանկը պանելային քննարկման մասնակիցներից է։ Կանաչ Հայաստան ունենալու համար Բանկն իր միջոցառումները սկսել է 2012 թվականին՝ լինելով առաջին ֆինանսական հաստատություններից մեկը, ով էներգախնայողությանն ուղղված ֆինանսավորման պայմանագիր կնքեց Green for Growth Fund հիմնադրամի հետ։ 12 տարում ԱրարատԲանկը կատարելագործել է իր ծառայությունները, վերապատրաստել իր աշխատակիցներին։ Այդ պայմանագրում կարևոր տարրը տեխնիկական աջակցության տրամադրումն էր, որը հնարավորություն է տվել ներդնել կանաչ վարկավորման գործիքներ և պատրաստել մասնագետներ կանաչ վարկավորման ոլորտում:

ԱրարատԲանկի միջազգային գործառնությունների վարչության պետը գոհ է կոնֆերանսից։ Զարուհի Մելքոնյանն ասում է՝ կարևոր հարթակ է նախ փորձի փոխանակման տեսանկյունից, և հետո՝ Բանկը, տնտեսության մեջ հանդիսանալով կարևոր օղակ, պետք է իր ասելիքն ունենա, անմասն չմնա օգնելու կանաչ Հայաստանի զարգացմանը։

Կանաչ Հայաստան ունենալու տեսլականն ԱրարատԲանկի ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Վերջերս Բանկն իրականացրել կայուն զարգացմանն ուղղված կարևոր նախագիծ, որի շրջանակներում ֆինանսավորել է շուրջ 100 էլեկտրամոբիլների ձեռքբերում, որոնք այսօր քաղաքում շահագործվում են որպես տաքսի ծառայություն.

«Այս կերպ փորձում ենք նվազեցնել շրջակա միջավայրի վրա արտանետումները», նկատում է Բանկի կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավարի տեղակալը։

Կոնֆերանսի գլխավոր բանախոսը կայուն զարգացման փորձագետ Ջոն Դին է։ Նա բիզնես կայունության ոլորտում 37 տարվա փորձ ունի, նրան հաճախ անվանում են «Կայունության և շրջակա միջավայրի հարցերով Ավստրալիայի առաջատար փորձագետ»: Ջոն Դինը տալիս է պարզ, բայց շատ կորևոր խորհուրդներ, որ յուրաքանչյուրն իր առօրյայում կարող է կիրառել։

Ըստ Ջոն Դիի՝ այս փաստարկը հիմնավորված է աշխարհով մեկ ձեռքբերված ապացույցներով. եթե դուք նվազեցնում եք էլեկտրաէներգիայի օգտագործումը, ապա ավելի շահավետ և ճկուն եք դարձնում ձեր բիզնեսը և ավելի քիչ բացասական ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա:

«Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսն անցնում է ակտիվ միջավայրում։ Հարցերը շատ են, պատասխանները խորը։ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունից նշում են՝ հաջորդը երկար սպասեցնել չի տա։

ԱրարատԲանկը վստահեցնում է՝ պատրաստ են կանգնել կանաչ Հայաստան ունենալուն միտված ցանկացած նախաձեռնության կողքին։

Կիսվեք այս հոդվածով