ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պաշտոնական մեղադրանք են առաջադրել Google-ի նախկին աշխատակից Լինվեյ Դինգին, ով կասկածվում է արհեստական ինտելեկտի չիպերի ծրագրային ապահովման և սարքավորումների առևտրային գաղտնի տեղեկությունների գողության մեջ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Տղամարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։
Գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոն նշել է, որ Լինվեյ Դինգը գողացել է արհեստական ինտելեկտի հետ կապված առևտրային գաղտնիք պարունակող ավելի քան 500 գաղտնի ֆայլեր։ Ավելին, գողությունը, իբր, տեղի է ունեցել չինական կորպորացիաների հրահանգով, որոնք ձգտում են առավելություն ստանալ ԱՄՆ-ի նկատմամբ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների մրցավազքում։
Ենթադրյալ գողացված տեղեկությունների ցանկը ներառում էր նաև Google տվյալների կենտրոններում օգտագործվող գրաֆիկական պրոցեսորների ծրագրային ապահովման և ապարատային տեխնիկական բնութագրեր և ընկերության տվյալների կենտրոններում մեքենայական ուսուցման աշխատանքային ծանրաբեռնվածությանն առնչվող նախագծեր:
Նշվում է, որ տվյալների գողության մեջ մեղադրվող Լինվեյ Դինգը Google Cloud ծառայության սեփական հաշվի միջոցով է ուղարկել գողացված տեղեկությունները։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ դեպքերը տեղի են ունեցել 2022 թվականի գարնանից մինչև 2023 թվականի գարուն ընկած ժամանակահատվածում։
Հատկանշական է, որ չինական Rongsh մասնագիտացված ՏՏ ընկերությունը, որն աշխատում է մեքենայական ուսուցման ոլորտում, Լինվեյ Դինգի առաջին գաղտնի ֆայլերը ուղարկելուց մեկ ամիս չանցած, նրան առաջարկել է դառնալ իրենց տեխնիկական տնօրենը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում