Լավատեսությունն այն ճանապարհն է, որը տանում է դեպի ձեռքբերումներ. Հաջողակ մտքեր՝ հայտնի ու հաջողակ կանանցից

3 Min Read

Աշխարհում երկու ուժ կա՝ մեկը սուրն է, մյուսը՝ գրիչը։ Երկուսից էլ ուժեղ երրորդ ուժ կա՝ կանացի ուժը:
Մալալա Յուսուֆզայ /ակտիվիստուհի, իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր/

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի դրանք հաղթահարելով՝ ամրանանք, այլ ոչ թե հիասթափվենք:
Մայր Թերեզա 

Եթե հաջողության ես հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույն է՝ հասիր հաջողության:
 Մայր Թերեզա /միանձնուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր/

Ես պարզապես միշտ ավելի բարձր նպատակներ եմ դնում: Ահա թե ինչպես եմ ես հասել այնտեղ, որտեղ կամ:
Բեյոնսե /երգչուհի/

Որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա:
Մոնիկա Բելուչի /դերասանուհի/

Լավատեսությունն այն ճանապարհն է, որը տանում է դեպի ձեռքբերումներ, ոչինչ հնարավոր չէ անել առանց հույսի և վստահության:
Հելեն Քելլեր /գրող, ակտիվիստ/

Տունը կնոջ համար պետք է լինի կենտրոն, բայց ոչ կյանքի սահման:
Մարգարեթ Թետչեր /Մեծ Բրիտանիայի վարչապետ/

Առանց տնտեսական ազատության, ուրիշ որևէ ազատություն գոյություն ունենալ չի կարող:
Մարգարեթ Թետչեր

Բավականաչափ քաջություն զարգացրեք ձեր մեջ, որպեսզի կարողանաք հոգ տանել ինքներդ ձեր մասին, իսկ հետո միայն հոգ տարեք ուրիշի մասին:
Մայա Էնջելոու /գրող/

Ես ավելի շատ ափսոսում եմ, որ ժամակին ռիսկի չեմ դիմել, քան այն հնարավորությունների համար, որոնք ես օգտագործել եմ:
Սիմոնե Բայլս /մարմնամարզուհի/

Քրտնաջան աշխատեք ամեն օր: Անկախ նրանից, թե ինչ ուժեղ և թույլ կողմեր ունեք:
Հոուփ Սոլո /ֆուտբոլիստուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն/

Հնարավոր է, որ մենք չկարողանանք փոխել հանգամանքները, բայց մենք կարող ենք  փոխել մեր վերաբերմունքը:
Ալիշա Բեթ Մուր /Փինք/

Առաջնորդը տանում է մարդկանց այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են գնալ: Հիանալի առաջնորդը տանում է մարդկանց այնտեղ, որտեղ նրանք  չեն ցանկանում գնալ, բայց պետք է լինեն:
Ռոզալին Քարթեր /ԱՄՆ առաջին տիկին/

Դժվար օրերը լավագույնն են, քանի որ հենց այդ ժամանակ են չեմպիոններ ծնվում:
Գաբբի Դուգլաս /ամերիկացի մարմնամարզուհի, եռակի օլիմպիական չեմպիոն/

Շարունակեք աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք չի նայում:
Ալեքս Մորգան /ԱՄՆ-ի լավագույն կին ֆուտբոլիստ/

Ես այլևս չեմ ընդունում այն, ինչ չեմ կարող փոխել: Ես փոխում եմ այն ամենը, ինչը չեմ կարող ընդունել։
Անջելա Դևիս /ամերիկացի իրավապաշտպան, մանկավարժ, գրող/

Նիհար տեսք ունենալու համար, կիսվեք ուտելիքով սոված մարդկանց հետ։
Օդրի Հեփբերն /դերասանուհի/

Երջանկույթունը լավ առողջությունն ու վատ հիշողությունն է:
Ինգրիդ Բերգման /շվեդ կինոդերասանուհի/

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով