Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով էլեկտորնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է։
Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով հավաքագրում են բոլոր բողոքներն ու խնդիրները։ Եթե կան խնդիրներ՝ լուծումներ են տրվում։
«Այս օրերին արդեն 40 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ այս բարեփոխումները նպաստում են քաղաքացիների առողջության պահպանմանը և համակարգի թափանցիկությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում