Ժամկետները պետք է երկաթյա լինեն, հակառակ դեպքում՝ կարող են շինարարությունները տարիներով շարունակվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադառնալով դպրոցաշինության ոլորտի ժամկետներին նշել է, որ տարեսկզբին տեղի ունեցածի նախապատմությունը որ լավ պատկերացնեն, ասել է, որ ինքը սկզբից հարց է դրել, թե երբ են ավարտվելու այդ օբյեկտների աշխատանքները։

Ըստ նրա՝ այն բոլոր դեպքերում, երբ պայմանագրով սահմանված ժամկետների կասկածներ կային, ասել է, որ ժամկետներ ասեն, բայց այն պետք է պահպանվի։

«Հիմա երկու դիլեմա կա. մի դեպքում ասենք՝ հա, լավ, կառուցեք՝ երբ կկառուցեք։ Էդ նշանակում է շինարարություններն անվերջ կշարունակվեն։ Երկրորդն էլ՝ հստակ ժամկետներ դնենք, բայց իքս պահի ժամկետները պետք է երկաթյա լինեն, հակառակ դեպքում՝ կարող են շինարարությունները տասնյակ տարիներով կամ մի քանի տարով շարունակվեն»,- ասել է նա:

Նա հետաքրքրվել է կոնկրետ դպրոցների կառուցման ավարտի վերջնաժամկետներից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թվարկել է, թե որ դպրոցի կառուցման կամ հիմնանորոգման ժամկետները երբ կավարտվեն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով