Որքան գումար է ծախսվել Մարտի 8-ին ծաղիկներ գնելու համար

2 Min Read

Մարտի 8-ի ծախսերի վերջին վիճակագրությունը ցույց է տվել, որ 2022 թվականին տոնը նշելու համար ծախսվել է 35.7 մլրդ դոլար, ինչը 12.6 %-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից,- գրում է Oberlo.com-ը:

ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացված հարցման համաձայն՝ ամենաշատ գումարը ծախսվել է ծաղիկներ գնելու վրա: Նշվում է, որ սա հինգերորդ ամենամեծ ծախսն է՝ զարդերից, ճանապարհորդություններից, էլեկտրոնիկայից և նվեր քարտերից հետո:

Ամեն տարի որքան գումար է ծախսվում Մարտի 8-ին ծաղիկներ գնելու համար

2023 թվականին ԱՄՆ-ում կանանց միջազգային օրվա կապակցությամբ սպառողները 3.2 մլրդ դոլար են ծախսել ծաղիկներ գնելու համար: Վերջին տասնամյակում ծաղիկների վրա կատարված ծախսերն աճել են։ 2013-ին ծաղիկների վրա ծախսված ընդհանուր ծախսերը կազմել են 2.3 մլրդ դոլար, իսկ 2015-ին ծաղիկներ գնելու համար ծախսվել է ավելի քան 2.4 մլրդ դոլար:

2021-2023 թթ.-ին որքա՞ն գումար է ծախսվել Մարտի 8-ին ծաղիկներ գնելու համար 

ԱՄՆ-ում ծաղիկների ծախսերը տարիներ ի վեր աճել են: 2021 թվականին սպառողները ծախսել են 3.8 %-ով ավելի, քան նախորդող չորս տարիներին՝ ընդհանուր գումարը կազմել է 2.7 մլրդ դոլար։ 2022 թվականին նկատվել է ծաղիկների ծախսերի տարեկան 7.4% աճ, որը, 2021 թվականի համեմատ, գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 2.9 մլրդ դոլարի:

2023 թվականին սպառողների ծախսերն աճել են 10.3%-ով, ինչն ամենամեծ աճն է վերջին տասնամյակի ընթացքում՝ 3.2 մլրդ դոլար: Ծաղկի ծախսերը մեկ տնային տնտեսության համար նույնպես աճել են 22.46 մլրդ դոլարից մինչև 24.43 մլրդ դոլար։

Անցած տասնամյակի ընթացքում ծաղիկները երկրորդ ամենահայտնի նվերն են, ընդ որում, սպառողների մոտ երկու երրորդը հայտարարել է, որ մտադիր է պարտադիր ծաղիկներ գնել:

2023 թվականին այս համամասնությունը բարձրացել է մինչև 74%, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր չորս անձից գրեթե երեքը ծաղիկներ են գնել Մարտի 8-ի համար:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով