Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել է ԻԻՀ առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։
Քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, անասնաբուծության, սպանդանոցային ենթամթերքների վերամշակման, անասնակերի արտադրության, արդյունաբերություն, սարքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում։
Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ստորագրած լայնածավալ ազատ առևտրի համաձայնագրով ընձեռվող հնարավորություններին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում