Gravity-ին գործարկում է ԱՄՆ-ում էլեկտրոմոբիլների ամենաարագ լիցքավորիչը Նյու Յորքում

1 Min Read

Google-ի աջակցությունը վայելող EV Infrastructure Gravity Mobility ստարտափը լայն հասարակության համար բացել է Միացյալ Նահանգներում գերարագ լիցքավորման կայանը, հայտնում է Reuters -ը։

Ավտոկայանատեղերի խոշոր օպերատորները Նյու Յորքում մուտք կունենան 24 500 կՎտ  հզորությամբ Gravity լիցքավորիչներին:


Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը


Ընկերությունն ունի տարեկան էլեկտրոմոբիլների (EV) հազարավոր լիցքավորիչներ արտադրելու և տեղակայելու հնարավորություններ, և որոշներն արդեն մշակման փուլում են։

Gravity-ի գլխավոր տնօրեն Մոշե Քոենը որևէ արգելքներ չի տեսնում ընկերության լիցքավորիչների ցանցի կառուցման և ընդլայման ճանապարհին։ Gravity-ին ձեռնոց է նետում Tesla-ին, որը ևս զգալիորեն ամրապնդվում է լիզքավորիչների շուկայում։ 

Gravity-ն նախատեսում է այս տարի ավելի շատ միջոցներ հայթայթել՝ Միացյալ Նահանգներում իր գերարագ լիցքավորիչների ցանցն ընդլայնելու համար:

Այդ լիցքավորիչները ձեռքի ճամպրուկի չափ ունեն՝ հարմարավետ են այլ ավտոարտադրողների և EV լիցքավորման ցանցի այլ օպերատորների կողմից տեղակայված մեծ ստենդների համեմատ:

Այնուամենայնիվ, էլեկտրական մեքենաների մեծ մասն ունի 350 կՎտ լիցքավորման արագության սահմանափակում, ակնկալվում է, որ ապագա մոդելները կկարողանան օգտվել ավելի արագ լիցքավորիչներից:

 

Կիսվեք այս հոդվածով