Նոր գործառույթներ՝ Instagram-ով նամակագրության համար

1 Min Read

Instagram-ն օգտատերերի համար մի քանի արդյունավետ փոփոխություններ է իրականացրել․ գրում է Business Insider-ը։

Սոցցանցը թույլ է տվել օգտատերերին խմբագրել անձնական հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում։

Ուղարկված հաղորդագրությունը փոխելու համար հարկավոր է սեղմած պահել այն և բացվող ընտրացանկից ընտրել «Խմբագրել» տարբերակը: Դրանից հետո հաղորդագրության վերևում կհայտնվի «Խմբագրված» նշանը: Նախկինում, եթե ցանկանում էիք թաքցնել սխալը, պետք է չեղարկեիք (unsend) հաղորդագրությունը:

Բացի այդ, այժմ օգտատերերը զրուցակիցների համար կարող են թաքցնել հաղորդագրության «Ընթերցված» կարգավիճակը տեսնելու հնարավորությունը։ Այս գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կարգավորումների բաժնում։

Այսուհետ նոր փոփոխոությունների շնորհիվ օգտատարերն իրենց համար ցանկալի առավելագույնը երեք նամակագրություն կարող են ամրացնել (pin):

 

 

Կիսվեք այս հոդվածով