Մեծ Բրիտանիայում փաբերի 70%-ը կարող են փակվել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով

1 Min Read

Ըստ Morning Advertiser-ի, փաբերի մոտ 70%-ը կարող է փակվել էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով:

«Նույնիսկ 20%-ով աճը անկայուն կլիներ, էլ չեմ խոսում 200%-ի մասին», – մեջբերում է հրապարակման ներկայացուցիչներից մեկը:

Հրատարակության կողմից հարցում է անցկացվել փաբերի սեփականատերերի շրջանում և վերջիններիս ավելի քան 65%-ը նշել է, որ կոմունալ վճարումներն աճել են ավելի քան 100%-ով: 30%-ը հայտնել է, որ աճը կազմել է անգամ 200%, իսկ 8%-ը նշել է, որ ծախսերն ավելացել են 500%:

Կառավարության միջոցները, ինչպիսիք են ԱԱՀ-ի իջեցումը և էլեկտրաէներգիայի թանկացման սահմանափակումները գուցե օգնեն նրանց խուսափել փակվելուց, ասում են փաբերի սեփականատերերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր , բրիտանացիների 24%-ը չի կարողանա վճարել էլեկտրաէներգիայի վարձերը հոկտեմբերին, երբ բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչը կրկին բարձրացնի դրանց արժեքը։

Մեծ Բրիտանիայի բնակիչների 24%-ը հոկտեմբերին չի կարողանա վճարել էլեկտրաէներգիայի վարձերը, իսկ հաջորդ տարվա հունվարին այդ ցուցանիշը կարող է հասնել 34%-ի:

Ապրիլի 1-ից բրիտանական էներգակարգավորիչ Ofgem-ը էլեկտրաէներգիայի տարեկան առավելագույն թույլատրելի հաշիվը 1400 ֆունտից բարձրացրել է սպառողների համար գրեթե 2000 ֆունտ ստեռլինգի՝ էներգիայի համաշխարհային գների կտրուկ աճի պատճառով:

Հաջորդ աճը կանխատեսվում է 2022 թվականի հոկտեմբերին, հայտնում է Газета.Ru-ն։

Կիսվեք այս հոդվածով