Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հարկ վճարողները դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով՝ 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացրել են 53.5 մլն գործարք՝ 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով: