Աշխարհում բնակչության ծերացման մասշտաբները մտահոգիչ են. ԻՆֆոգրաֆիկա

2 Min Read

Երկրագնդի բնակչության ծերացումն ընթանում է աննախադեպ տեմպերով: Գաղտնիք չէ, որ աշխարհի բնակչության ծերացումը նաև սոցիալական բարենպաստ փոփոխությունների հետևանք է։ Ծերացման գործընթացի արագությունը խիստ մտահոգիչ է. այդ տեմպին պետք է համընթաց լինի երիտասարդների թվաքանակի աճի տեմպը։ Հակառակ պարագայում աշխատանքային ռեսուրսների կրճատումը և ծերացած հասարակության կարիքներն ապահովելու ծանրությունն անդառնալի հետևանքներ են թողնում տնտեսությունների զարգացման վրա։

Իհարկե, այստեղ կարող է իրավիճակը փրկել համատարած ռոբոտացումը՝ այն ուժը, որը կփորձի լրացնել աշխատուժի պակասուրդը: Այդուհանդերձ, ծերացման տեմպերն ապշեցնող են։ Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհի բնակչության 6-ից 1-ը մինչև 2050թ-ը լինելու է 65 և ավելի տարիքի։


Ծերացող Գերմանիան աշխատուժի դեֆիցիտի առաջ է. ի՞նչ է սպասվում Եվրամիության «տնտեսական շարժիչին»


Դիտարկենք գործընթացը՝ ըստ տարբեր տարածաշրջանների․

Տեսնում ենք, որ, եթե Ասիայում 2021թ-ին 65 և ավելի տարիքի բնակչության թվաքանակը կազմում էր 424 մլն մարդ, ապա կանխատեսվում է, որ 2050թ-ին կունենանք 948 մլն մարդ։ Արդյունքում՝ 65 և ավելի բնակչության թվաքանակը 2050թ-ին 2021թ-ի համեմատ կաճի մոտ 2 անգամ։

2050թ-ին 2021թ-ի համեմատ մոտ 3 անգամ  աճ է նկատվելու Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, ինչի արդյունքում մինչև 2050թ-ը այս տարածաշրջանում ծերերի թվաքանակը կազմելու է  198 մլն մարդ։

Ծերերի թվաքանակը 2050թ-ին 2021թ-ի համեմատ մոտ 2 անգամ աճելու է Լատինական Ամերիկայում և Կարիբներում՝ կազմելով 142 մլն մարդ։

  • Բնակչության ծերացման դեմ պայքարելու համար գլոբալ բազմաբևեռ ռազմավարություն է պետք: Անհերքելի է, սակայն, որ դրա դեմ պայքարելու բազում փորձեր են արվում նաև ժամանակակից բժշկության բևեռում՝ ստեղծելով դեղամիջոցներ, որոնք ինչ-որ կերպ կազդեն ծերացման գործընթացի դանդաղեցման վրա։ Հետևաբար, մարդկությունը, թվում է, այս հարցում էլ կրկին իր հույսն առավելապես դնում է նորագույն տեխնոլոգիաների վրա:
Կիսվեք այս հոդվածով