Ինչո՞վ են պայմանավորված տնտեսական առանցքային ցուցանիշների անկումները հունվարին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակել է 2024թ-ի հունվարի  տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրությունը։ Տարին սկսվել է ռուս-հայկական հարաբերությունների սրմամբ։ Հետևաբար, տնտեսական ցուցանիշների հետագա դինամիկայում այս իրողության արդյունքներն արդեն տեսանելի կլինեն։

Մինչ այդ ուսումնասիրենք հետտոնական հունվար ամսում տեղի ունեցող զարգացումները ՀՀ տնտեսությունում․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ-ի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏206,254 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏17,581 մլն:

2024թ-ի հունվարին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏340,783 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏236,954 մլն արդյունքները:

2024թ-ի հունվարին ՀՀ-ում արտադրվել է 837 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունվարին կազմել է ֏266,990: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $934 մլն և $1,212 մլն:


Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող. Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ-ի հունվարին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ-ի հունվարին և դեկտեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024թ-ի հունվարին նախորդ տարվա հունվարի  համեմատ կազմել է մոտ 10,7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ -45,1%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ-ի հունվարին 2023թ-ի հունվարի համեմատ կազմել է 21%, իսկ 2023թ․-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 43,1%-ով:

2024թ-ի հունվարին 2022թ-ի նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է 19%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ անկումը կազմել է 51,7%։ 2024թ-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի «համեստ» աճը կազմել է 4,4%, իսկ նախորդ ամսվա համեմատ ծառայությունների ծավալի անկումը կազմել է 17,2%։

2024թ-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնանկում 0,9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ` 1,2% գնաճ։
2024թ-ի հունվարին 2022թ-ի հունվարի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  7,1%-ով, իսկ 2023թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 19,9%-ով։


Արտահանման ծավալներն աճել են 140%-ով. Տնտեսական ինչպիսի՞ ցուցանիշներով է ամփոփվել 2023-ի դեկտեմբերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են համապատասխանաբար 110%-ով և 61,4%-ով։ Մյուս կողմից 2024թ․-ի հունվարին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 36,1%-ով։

  • Եզրափակելով իրականացված վերլուծությունը՝ կցանկանանք մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել 2024թ-ի հունվարի և նախորդ ամսվա՝ 2023թ-ի դեկտեմբերի միջև համեմատությունների վրա։ Ակնհայտորեն նկատում ենք, որ հունվարը դեկտեմբերի համեմատ «պասիվ» ամիս է եղել՝ հաշվի առնելով հունվարին դեկտեմբերի համեմատ գրանցված անկումները։ Փաստորեն, ստացվում է, որ ձմեռային տոնական օրերը կրճատելը բավականին քիչ է աշխուժացրել հունվար ամիսը։ Օրինակ, ունենք արտահանման կրճատում, առևտրաշրջանառության նվազում և այլն։  Հետևաբար, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ խիստ կասկածելի պարզաբանումներով մարդկանցից տոնական օրերը խլելը չի բերել էական տեղաշարժերի տնտեսությունում։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով