ՏՏ ոլորտում աշխատավարձը 3.8 անգամ ավելի բարձր է, քան միջին աշխատավարձը Հայաստանում։ ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթի վերաբերյալ Խորհրդարանական լսումներին խոսեց նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:
«Դա հիմնարկի համար ծախս է, այնպես չի, որ թոշակ են տվել աշխատողներին կամ նվեր, աշխատավարձը բարձրացել է շատ ավելի արագ, քան աշխատողականությունը կամ մյուս ցուցանիշները։ Սրանից 25 տարի առաջ ՀՀ-ն շատ ավելի մրցունակ էր միջազգային շուկայում։ Աշխատավարձերը ցածր էին, բայց հնարավորությունները մեծ էին։ Այսօր մենք այդքան մրցունակ չենք, պետք է հասկանանք, պետք է նաև մտածենք ընկերությունների մասին, ոչ թե անհատների, ընկերությունն է լինում մրցունակ, ոչ թե անհատը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում