Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։
Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Ուսումնասիրությունն իրականացվել է Ամբերդ հետազոտական կենտրոնի հետ համատեղ:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ
- Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 թվականի համեմատ կրճատվել են շուրջ 30%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար մոտ 3 և 77 անգամ։
- Ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալները 2022 թվականին շուրջ 16%-ով աճել են 2021 թվականի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է սիգարետի արտահանման ծավալների ավելացմամբ։
- Էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների արտադրություն Հայաստանում չի իրականացվում, այլ ամբողջությամբ ներմուծվում է: Մինչդեռ սիգարետի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է և առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր։ Տեղական արտադրությունը մոտ 12 անգամ գերազանցում է ներմուծման ծավալը: