ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, թե այդ ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրությունը հրամայական է։
Նրա խոսքով՝ օրենքը, որ պետք է գա խթանելու այս ոլորտին, նախ և առաջ ռազմավարական նպատակների մասին է:
«Վերջին տարիներին հաճախ են խոսում Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու մասին:Մոլորակի ևս 200 երկիր այդօրինակ հայտարարությամբ կարող է հանդես գալ։ Բայց շատ կարևոր է, թե դրա տակ ինչ քայլեր ու գործողություններ դրված կլինեն»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում