Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ

1 Min Read

Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել  սեպտեմբերից։

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Եթե ֆիզիկական անձը ծառայություն է  մատուցում տաքսի ծառայությունների միջոցով, ապա էլեկտրոնային համակարգն ինտեգրվելու է Պետական եկամուտների կոմիտեի հետ։ էլեկտրոնային հարթակը, որպես հարկային գործակալ, արդեն պարտավորություն է կրելու տվյալ ֆիզիկական անձի համար ներկայացնելու  հայտարարություն և վճարելու օրենքով սահմանված պետական տուրքը։

Փոփոխությամբ հնարավորություն է տրվելու ֆիքսելու տաքսի ծառայությունների իրացման շրջանառությունը։ Ծրագիրը միտված է վերահսկողության մեկ հարթակում համախմբելու տաքսի ծառայություն մատուցողներին, նաև երաշխավորել ծառայության բարձր որակը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով