ժամը 15.20-ից հոսանքազրկված են Երևանի կենտրոնի մի շարք հատվածներ. ի՞նչ կապ ունի «Վեոլիա Ջուր»-ը 

1 Min Read

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթակայանը սնող երկու մալուխ, ինչի հետևանքով ժամը 15։20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչև Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև հարակից այլ հատվածներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնում են, որ ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռեւս վերականգնել հնարավոր չի լինում։

Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։

Share This Article