Փամբուխչյանը հանդիպել է Լվովյան փողոցի բնակիչների հետ․ ի՞նչ է որոշվել

0 Min Read

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները:

Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:

Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:

Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- գրել է նա:

Share This Article
Թողնել մեկնաբանություն