Ռուսաստանի կենտրոնական բանկն առաջարկել է փոփոխություն կատարել Ազգային վճարային համակարգի մասին օրենքում, որը կպարտադրի բանկերին վերադարձնել խաբեբաներին փոխանցված գումարները ռուսներին։ Այս մասին РИА Новости-ին ասել է տեղեկատվական անվտանգության կարգավորման բաժնի ղեկավար Վադիմ Ուվարովը։
Նրա խոսքով, եթե բանկը փոխանցում է կատարել կասկածելիների ցանկում գտնվող հաշվեհամարին, իսկ հետո հաճախորդը հայտարարություն է գրել, որ իրեն ստիպել են այդ փոխանցումը կատարել խարդախների կողմից, ապա վարկային կազմակերպությունը ստիպված կլինի վերադարձնել գումարը:
Գումարը վերադարձնելու համար բանկին կտրվի 30 օր ժամանակ:
«Մենք տեսնում ենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը բավականին լրջորեն վարում է բանկի հաճախորդների շահերը պաշտպանելու քաղաքականություն: Դրամական միջոցների պարտադիր վերադարձի հետ կապված այս նախաձեռնությունը հստակ տեղավորվում է կարգավորողի վարքագծի մեջ:
Եթե բանկերը պարտավեն գումարները վերադարձնել, ապա դա կբարձրացնի նաև վարկային կազմակերպությունների զգոնությունը»,- պարզաբանել է տնտեսագիտության թեկնածու Յուրի Տվերդոխլեբը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում