Վերջին անգամ եմ զգուշացնում՝ կրակի հետ խաղ մի արեք. Ավինյան

1 Min Read

Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման աշխատանքների խոչընդոտներին, զգուշացրել է, որ քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, չենք կարող ունենալ ոչ օրինական գովազդների համար հնարավոր պայքար բոլոր միջոցներով, իսկ այլ ոլորտներում տարբեր խնդրանքներ հենց այդ նույն մարդկանց կողմից։

«Սա կարևոր սկզբունք է: Երբ ինչ-որ մեկը, որևէ սուբյեկտ պայքարում է մեր իսկ, մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ կանոններ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն: Վերջին անգամ եմ զգուշացնում՝ կրակի հետ խաղ մի արեք»,- ասել է նա։

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն