Sony-ն հայտնել է՝ ինչու և ինչքան աշխատատեղ կկրճատի. Euronews

1 Min Read

Sony-ն իր PlayStation ստորաբաժանման աշխատատեղերը կկրճատի 900-ով, ինչը կազմում է իր համաշխարհային աշխատուժի մոտ 8%-ը: Այդպիսով կդառնա տեխնոլոգիաների և խաղերի ոլորտում վերջին ընկերությունը, որը հայտարարել է աշխատատեղերի կրճատման մասին,– գրում է Euronews-ը:

Որպես պատճառ Sony-ն նշել է ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները:

«Արդյունաբերությունը բավականին փոխվել է, և մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ստեղծենք նոր պայմաններ բիզնեսի համար: Մենք պետք է կատարենք ծրագրավորողների ակնկալիքները և շարունակենք առաջ մղել ապագայի տեխնոլոգիաները», – ասել է Sony Interactive Entertainment-ի գործադիր տնօրենը:

Նշվում է, որ աշխատատեղերի կրճատումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Microsoft-ը հայտարարել էր, որ կկրճատի գրեթե 2000 աշխատատեղ: Riot Games-ը, որը հայտնի «League of Legends» մարտախաղի մշակողն է, նույնպես հունվարին հայտարարել էր, որ աշխատանքից կազատի իր անձնակազմի 11%-ին:


Microsoft-ը դարձել է պատմության մեջ երկրորդ ընկերությունը, որը հասել է 3 տրիլիոն դոլար շուկայական արժեքի


Աշխատատեղերի կրճատումներ տեղի կունենան նաև Ամերիկայում, Ճապոնիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Իսկ Լոնդոնում գործող PlayStation Studio-ն ամբողջությամբ կփակվի։ Բացի այդ, կրճատումներ տեղի կունենան նաև Մեծ Բրիտանիայի Sony Interactive Entertainment-ում:

«Մեր նպատակն է  շարունակել կենտրոնանալ լավագույն խաղային փորձի մատուցման վրա, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- ասել է Sony Interactive Entertainment-ի գործադիր տնօրենը:

 

Կիսվեք այս հոդվածով