Երբ խոսքը հեկտարներով այգու տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ. Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անցրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում շինությունների ապամոնտաժման կապակցությամբ եղած որոշ մեկնաբանությունների` սեփականության իրավունք չունեցող մարդկանց դուրս հանելու մասին:

Նրա խոսքով՝ երբեմն, երբ նույնիսկ դժվարին որոշումներ են կայացնում հանրային տարածքներից վերադարձի հետ կապված` սկսում են այդ խոսակցությունները` «ինչու հարուստներինն առաջինը չեք անում», նա հիշեցնրել է, որ այդ գործընթացն ինտենսիվ կերպով սկսվել է 2022-ի վերջից:

«Վստահեցնում եմ` նույն օղակաձև այգում, տարբեր այգիներում, որտեղ իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել, բայց երբ խոսքը հեկտարներով այգու, դրա մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է լինում, մենք անբեկելի ենք, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միմիայն քննարկել այդ մարդկանց, եթե իրականում ունեն կեցության խնդիր, այդ խնդիրների լուծումը: Սա է այն մոտեցումը, որ որդեգրել ենք դեռ 2 տարի առաջ, և այս մոտեցումից հետ չենք կանգնել»,- ասել է նա:

Կիսվեք այս հոդվածով