Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավական նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հայտնել է, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:
«Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները, ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք պոտենցիալ կարող են այնտեղ տեղակայվել, նաև ունենք նախարարությունից հայտ, որ պետք է քննարկենք, հասկանանք հնարավոր համատեղ տեղակայումը այդ մարմինների»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում