Կան ապրանքներ, որոնք համաշխարհային ճանաչում ունեն։ Դրանցից մեկը կետչուպն է։ Պատկերացնում ե՞ք ինչպիսին կլինեն պիցցաները, սպագետիները և բազմաթիվ այլ ճաշատեսակներ առանց կետչուպի։ Վերջինս ունի համընդհանուր ճանաչում և դրա հետ կապված խնդիրներն անմիջապես ազդում են սննդի արդյունաբերության տարբեր ոլորտների վրա։ Ցավոք կետչուպների գները կարող են աճել։ Այս տհաճ տեղեկատվությունը գալիս է ԱՄՆ-ից, որտեղ գնալով ավելի է զգացվում ներկայիս գլոբալ հակամարտության բացասական հետևանքները։
Փաստացի աշխարհով մեկ կրում ենք մեկ կամ մի քանի պետության կողմից սանձազերծված հակամարտության բացասական հետևանքները։ Սովորական ամերիկացին և եվրոպացիները մեծ գումարներ են վճարում ռուս-ամերիկյան հակամարտության համար։ Վերադառնալով կետչուպի թեմային՝ նշենք, որ կետչուպի գների աճը պայմանավորված է մի շարք
խնդիրներով․
ԳԾԱՊԱՏԿԵՐ 1․ Կետչուպի թանկացման պատճառները՝ ԱՄՆ-ում
Ամենակարևոր պատճառներից մեկը Կալիֆորնիայում արձանագրված երաշտի արդյունքում լոլիկի բերքի կրճատումն է։ Ռուսաստանից ներմուծվող պարարտանյութերի վրա շուտափույթ կերպով դրված արգելքն անմիջապես հանգեցրել է պարարտանյութերի գների աճին, որը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսության ոլորտում։
Մյուս կարևոր խնդիրը, որը նորից կապված է կոլեկտիվ Արևմուտքի դրված պատժամիջոցների հետ, վերաբերում է վառելիքի գների աճին։ Չնայած այս բացասական կանխատեսումներին՝ աշխարհում կան նաև այլ կետչուպ արտահանողներ, որոնք հնարավորության դեպքում կարող են ազդել կետչուպի շուկաների վրա․
ԳԾԱՊԱՏԿԵՐ 2․ Կետչուպ արտահանող և ներմուծող խոշոր 5 երկրները՝ 2021թ-ի դրությամբ
Կետչուպի արտահանման ամենամեծ ծավալները 2021թ-ի դրությամբ ապահովել են Նիդերլանդները՝ $364,7 մլն։
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Իտալիան և ԱՄՆ՝ համապատասխանաբար $352 մլն և $318,9 մլն։
Չորրոդ և հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել Գերմանիան և Իսպանիան՝ կետչուպի արտահանման $121,2 մլն և $107,6 մլն ծավալներով։
Մյուս կողմում են գտնվում կետչուպի խոշոր ծավալների ներմուծում արձանագրած երկրները։ Առաջին տեղում է Մեծ Բրիտանիան ներմուծման $234,1 մլն ծավալներով։ Հետաքրքիր է, որ հինգերորդ հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ը կետչուպի ներմուծման $87,9 մլն ծավալներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում