Այսօր հարկային մարմինը կարողանում է ամփոփ տեղեկատվություն ստանալ ամեն շրջանառու տարվա մասին, դա մուտք ու ելք եղած գումարների ու հաշվի մնացորդի մասին տեղեկատվություն է, սակայն , ինչպես ասաց փաստաբանը, դրան կարող է հաջորդել հարկային տեսուչի պահանջը՝ ներկայացնել քաղվածք։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Ու չկա կարգավորում, թե որ դեպքերում կարող է տեսուչը նման պահանջ դնել կամ որ դեպքերում քաղաքացին կարող է մերժել։ Ըստ էության, տոտալ հսկողություն է լինելու։ Ընդ որում, անձը պարտավոր է եռօրյա ժամկետում տրամադրել քաղվածքը եւ գրավոր համաձայնություն բանկից այդ քաղվածքի ճշտությունը ստուգելու համար։ Իսկ քաղվածք նշանակում է՝ ում հետ է առեւտրային գործառույթ իրականացրել, անձնական փոխհարաբերությամբ փոխառություններ իրականացրել։ Անձի ամբողջ ֆինանսական շարժը հայտնվում է հարկային մարմնի առջեւ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում