Բանկային գաղտնիքը դառնալու է ձևական բնույթ կրող, պաշտպանված չի լինելու այս օրենքով․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Օրենսդրական այս փոփոխությունից հետո բանկային գաղտնիքը մեր երկրում այլևս պաշտպանված չի լինելու, այն դառնալու է ձևւական։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Այսօր բանկային գաղտնիքի բավականին բարձր նշաձող ենք դրել։ Օրինակ` քրեական արդարադատության ոլորտում, որտեղ հանրային բարձր վտանգավորության հանցագործությունների բացահայտման խնդիր ունենք, հանրային բարձր շահ կա, անձի վերաբերյալ բանկային տվյալների գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, այն էլ անձին մեղադրյալ ներգրավելուց հետո։ Ու հիմա հարկային օրենսդրությամբ նշաձողը փոխում են, սահմանում, որ բոլոր սուբյեկտների նկատմամբ այս օրենքը տարածվելու է։ Այսինքն, այն տարածվելու է մի շարք ֆիզիկական անձանց վրա՝ աշխատանքային պայմանագրով կամ քաղիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձանց վրա։ 2025 թվականից բոլորի վրա է տարածվելու։ Չի լինելու անձ, որը ունի բանկային հաշիվ, հարկայինը հասանելիություն չունենա»,-ասաց Սարդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article