iPhone-ի կտրուկ զեղչեր՝ Չինաստանում. ինչն է պատճառը

1 Min Read

Ազդարարելով պահանջարկի երկարատև անկման մասին՝ Չինաստանում Apple-ի վերավաճառողները որոշել են  iPhone 15 մոդելի գինը զեղչել մինչև 180 դոլարով,– գրում է Macdailynews-ը:

iPhone 15 Pro Max հեռախոսներն այժմ վաճառվում են 1300 յուանով (180 դոլար):

Ընկերությունը մոտ 120 դոլար զեղչ է արել և նմանատիպ զեղչեր գործում են նաև առցանց հարթակով պատվիրելու դեպքում: Apple-ի խանութում սարքավորումներն այժմ վաճառում են օրիգինալ գներով։

Նշվում է, որ iPhone-ի վերջին սերնդի հեռախոսը Չինաստանում մեծ վաճառք չի ունեցել: Զեղչերն արվել են հունվարին, քանի որ Apple-ի կայքում գներ ևս նվազել էին:

Apple-ի վաճառքները Չինաստանում նախորդ տարվա ընթացքում նվազել են 13%ով և կազմել 20.8 մլրդ դոլար: Դա շատ քիչ էր վերլուծաբանների կանխատեսած 23.5 մլրդ դոլարից և սա ասիական երկրում վերջին տարիների ընթացքում Apple-ի գրանցած ամենցածր ցուցանիշն էր:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով