ՀՀ պետական պարտքը շարունակում է շարունակական «վերելքը». Ինֆոգրաֆիկա

2 Min Read

30 տարի է` հայ ժողովուրդը ականատես է լինում, թե ինչպես են բոլոր ժամանակների իշխանությունները պարտքով գումարներ վերցնում, դրանք տնօրինում ոչ այնքան արդյունավետորեն և որոշում, որ վերցրած այդ պարտքերը պետք է բոլորով մարենք։ Հարց է ծագում. եթե վերցված գումարները արդյունավետ են օգտագործվում՝ ինչու՞ այսքան տարիներ անց չունենք ամեն ինչով ապահովված մարզեր, բարեկարգ ու բարեկեցիկ գյուղային համայնքներ (խոսքը մայրաքաղաքամերձ գյուղերի մասին չէ), բարձր որակի ճանապարհներ, բարձր եկամուտներ, պրոֆեսիոնալ բանակ, անվտանգություն և այլն։


Կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների վճարմանը կուղղվի շուրջ 2 մլրդ դոլար


Հանրությունն ամեն ինչ տեսնում և հասկանում է։ Ցավոք, ոչ այնքան հիմնավոր ու արժանահավատ պատճառաբանություններով նորանոր պարտք վերցնելու և, կարելի է ասել, նպատակին չծառայեցնելու և ոչ այնքան  արդյունավետորեն իրացնելու քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։ Դրա մասին են վկայում 2023թ-ի վիճակագրական տվյալները․

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ պետական պարտքը 2023թ-ին պահպանել է իր աճման միտումը և 2023թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ՝ հասել է մոտ $12 մլրդ մակարդակին։ Վերջինիս մոտ $7 մլրդ-ը պատկանում է արտաքին պարտքին, իսկ մոտ $5 մլրդ-ն՝ ներքին պարտքին։

2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ՀՀ պետական պարտքի ծավալներն ավելացել են մոտ $638 մլն-ով։ Ընդ որում՝ արտաքին պարտքն աճել է մոտ $127 մլն-ով, իսկ ներքին պարտքը՝ մոտ $511 մլն-ով։

  • Ամփոփելով՝ փաստենք, որ ազգային հերոս հռչակված ՀՀ հարկատուների համար գնալով դժվար է դառնում հանդուրժել ու համակերպվել պետության վարած պարտքային քաղաքականության այս մակարդակի հետ։ Պարտք վերցնելիս անհրաժեշտ են հիմնավոր և սպառիչ փաստարկներ, իսկ վերցված գումարների ծախսման գործընթացները պետք է լինի խիստ վերահսկելի և հանրության համար դետալային մակարդակով թափանցիկ, եթե դրանք վերաբերում են հանրային շահերին։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով