Որոնք են այն գործոնները, որոնք նվազեցնում են վաղաժամ մահացության ռիսկերը

2 Min Read

Արդեն գարուն է։ Փոխվում է ոչ միայն մարդկանց տրամադրությունը, այլև տրամադրվածությունը կյանքի, աշխատանքի, հարաբերությունների նկատմամբ: Մարդիկ սկսում են մտորել կյանքի տարբեր հարցերի շուրջ։ Մասնավորապես, ինչպես կարելի է փոխել կյանքը, որպեսզի բարձրանա կյանքի որակը՝ կանխելով շուտ մահանալու հավանականությունը։

Մեր ժամանակներում մարդու կենսակերպի բարելավումը հեղափոխական նշանակություն կունենա տնտեսության համար, քանի որ ամբողջը հենված է հասարակությունների բարդ վարքագծի վրա, որը շարունակում է ենթարկվել  փոփոխությունների։

Այս համատեքստում պարզվում է` աշխարհի մարդկության շրջանում առկա է  գոործողությունների ցանկ, որոնք կրճատում են 40 տարեկանից հետո մահացության ռիսկերը․

Ինչպես ցույց է տալիս աշխարհի մարդկության փորձը, 40 տարեկանից հետո վաղաժամ մահացության ռիսկը կրճատող գործողությունների ցանկը ներառում է 6 գործողություն։

Մասնավորապես, ֆիզիկական ակտիվության պահպանումը հանգեցնում է վաղաժամ մահացության ռիսկերի 46% նվազման։
Ընթերցողների մոտ հարց կառաջանա, թե դա ինչպես է հնարավոր, այն պարագայում, երբ օրը 8 ժամ մարդկությունը նստած է համակարգչի առջև։ Իրականում պետք է կարողանալ օրվա մեջ ֆիզիկական ակտիվություն պահպանելու հնարավորություններ ստեղծել, որը հնարավոր է մեծ ցանկության դեպքում:

Երկրորդ տեղում է չծխելը, որը վաղաժամ մահացության ռիսկերը կրճատում է 30%-ով։ Մեր հասարակության առողջությանը սպառնացող վտանգավոր երևույթներից է ծխող կանանց թվի աճի միտումը:

Երրորդ տեղում է առողջ սննդակարգը, որի պահպանումը կրճատում է վաղաժամ մահանալու ռիսկերը  21%-ով։Այսօր շատերն են ժամանակի սղության պատճառով գերադասում արագ, անառողջ սնունդ։ 

Ցուցակում խոսվում է նաև 7-9 ժամ նվազագույն քնի մասին, որը նպաստում է վաղաժամ մահացությունների կրճատմանը 18%-ով։ Այս սթրեսային և բազմազբաղ ժամանակաշրջանում, որտեղ  բոլորն են փորձում հարմարվել ու հետ չմնալ կյանքի տեմպից, մոռանում ենք առողջ քի անհրաժեշտության մասին։ Թերի քունը շղթայական կերպով քայքայում է մեր առողջությունը։

  • Այսպիսով, փորձենք գարունը դարձնել փոքրիկ փոփոխությունների հրաշալի սկիզբ, որոնք, թեև ոչ միանգամից, սակայն որոշակի ժամանակահատվածում հաստատ կտան ցանկալի արդյունքներ։
Share This Article