Wildberries-ի գործադիր տնօրենը 3-րդ անգամ գլխավորում է ամենահարուստ ռուս գործարար կանանց վարկանիշը․ Forbes

1 Min Read

Wildberries  մանրածախ առևտրի առցանց հարթակի գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը երրորդ անգամ գլխավորել է Forbes-ի ամենահարուստ ռուս կանանց վարկանիշը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարողությունը 2023 թվականի վերջի դրությամբ գնահատվում է 7,2 միլիարդ դոլար։ Բակալչուկը վարկանիշը գլխավորել է նաև 2021 և 2022 թվականներին։

Երկրորդ տեղում է մանկական սննդամթերք արտադրող Progress (ապրանքանիշը՝ Frutonyanya) և Agronom-Sad ընկերության բաժնետեր Օլգա Բելյավցևան՝ 600 մլն դոլար կարողությամբ։

Ռուսաստանում շաքարավազի երկրորդ խոշոր արտադրող Nominant-ի համասեփականատեր Սվետլանա Դեմիդովան զբաղեցնում է երրորդ տեղը՝ $550 մլն կարողությամբ։

Կիսվեք այս հոդվածով