Տասը տարվա ընթացքում ծովային ճանապարհով բեռնափոխադրումների ընդհանուր հոսքը կարող է հասնել 400 միլիոն տոննայի, ինչը բխում է ՎՏԲ-ի փորձագետների հաշվարկներից, – գրում է РБК-ն:
Ռուսական բանկի մասնագետների գնահատմամբ՝ միայն 200 մլն տոննա կապահովվի ռուսական ձեռնարկությունների բեռնափոխադրումների հոսքը, նույնքան էլ՝ կապահովվի տարանցիկ ապրանքների բեռնափոխադրումների հոսքը։
Անցյալ տարի ծովային ճանապարհով բեռնափոխադրումները կազմել են 36 մլն տոննա: Ակնկալվում է, որ 2024 թվականին այն կաճի մինչև 80 մլն տոննա:
Ռուսական ՎՏԲ Բանկի փոխնախագահ և խորհրդի նախագահն ընդգծել է, որ ծովային ճանապարհը հասանելիություն կտա Արկտիկայի և Սիբիրի բնական պաշարներին, որտեղ մշակվում է աշխարհի նավթի համաշխարհային ծավալների ավելի քան 8%–ը և բնական գազի 20%–ը:
«Մեր հաշվարկներով՝ առաջիկա տասը տարիներին տրանսպորտային միջանցքի երկայնքով տեղակայված տարածքներն ակտիվորեն կզարգանան, և դրա երկայնքով ի հայտ եկող նոր ռուսական ձեռնարկությունները, մինչև 2035 թվականը, Ռուսաստանի բյուջե կբերեն ավելի քան 20 տրլն ռուբլի»,- ասել է նա։
Նշվում է, որ 2023 թվականին ՎՏԲ-ն և «Ատոմֆլոտ» դաշնային ձեռնարկությունը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել 22 220 նախագծի համար։
2023 թվականի հունիսին «Ռոսատոմ» պետական կորպորացիան և ռուսական ՎՏԲ-ն համագործակցության համաձայնագիր են կնքել ծովային ճանապարհի զարգացման նախագծերի իրականացման շրջանակներում։
ՎՏԲ-ն նաև պարտավորվել է մասնակցել լողացող էներգաբլոկների և փոքր հզորության ատոմակայանների հիման վրա Ռուսաստանի, Արկտիկայի և Հեռավոր Արևելքի տարածաշրջանների էներգետիկ ապահովման նախագծերի իրականացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում